«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
![]() «Բժշկական կենտրոնից ունեցել ենք ահազանգ, որ երեխա է տեղափոխվել ԲԿ և իրականացված օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունք է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է։ Նախարարության կողմից հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտե, նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ և այն անձը, ով մեր տվյալներով կասկածվում է արարքի կատարման համար, անմիջապես ձերբակալվել է»,- «Նյուզ»-ի եթերում ասել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով երեկ Արարատի մարզում տեղի ունեցած մանկահասակ երեխային ծեծելու դեպքը։ Լրագրողի դիտարկմանը, որ 2025 թվականին 27 տոկոսով ավելացել է ընտանեկան բռնությունների թիվը, նախարարը նշել է․ «Սա մեր հասարակությունում նոր երևույթ չէ, և երբ խոսում ենք աճի մասին, ոչ թե ունենք աճի դրսևորումներ, այլ իրավագիտակցության մակարդակի բարձրացում, այսինքն՝ մեր քաղաքացիները, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի շատ են բարձրաձայնում իրենց հետ կապված ընտանեկան բռնությունների դեպքերի մասին»։ |

«Ժամանակն է ստեղծելու քաղաքական նոր ենթակառուցվածք». Վարդ Սիմոնյան
6603:06
«Արցախի անունը տալ արգելում ես, բա սերունդներով այնտեղ ապրած մարդկանց ի՞նչ ես անելու». Արամ Գևորգյան
9201:06
Ամբողջ Կուբան հոսանքազրկվել է
16800:01
Իրանն ԱՄՆ-ին սպառնում է նոր Վիետնամով ցամաքային հարձակում սկսելու դեպքում
201Երեկ, 22:55
«4 բան, որ առաջիկայում պետք է անեն ընդդիմադիրները». Ոսկան Սարգսյան
95Երեկ, 22:12
«Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին». Սուրեն Սուրենյանց
118Երեկ, 22:00
