«Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը, ըստ էության, հայտնվել է փակուղում: «Տիրադավ» անվանումը ստացած հոգևորականների խմբից արդեն դուրս են գալիս ազդեցիկ դեմքեր. Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն, իր կամոք, ազատվել է պաշտոնից և կոչվել հանգստի։ Ավելի վաղ այդ խմբից հեռացել էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սակայն ես հեռու եմ այն մտքից, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իր հակաեկեղեցական և հակասահմանադրական քաղաքականությունից։ Ավելի հավանական է մեկ այլ բացատրություն․ իշխանության քաղաքական առաջնահերթությունները պարզապես փոխվել են։ Այս փուլում Փաշինյանը ամբողջությամբ կենտրոնացած է ընտրական քարոզարշավի վրա՝ փորձելով նվազեցնել այն ճակատները, որոնք կարող են խլել նրա քաղաքական և վարչական ռեսուրսները։ Ստեղծված իրավիճակը, սակայն, բացահայտում է ավելի խորքային խնդիր։ Իշխանության ռեսուրսները ակնհայտորեն սահմանափակ են։ Փաշինյանն, ըստ էության, չի կարողանում արդյունավետ կառավարել միաժամանակ մի քանի ծանր քաղաքական գործընթաց՝ եկեղեցու հետ հակամարտություն, արտաքին քաղաքական լարված միջավայր և ընտրական պայքար։ Այս հանգամանքը ինքնին խոսուն քաղաքական ազդակ է։ Երբ իշխանությունը ստիպված է լինում նահանջել իր իսկ բացած քաղաքական ճակատներից մեկում՝ կենտրոնանալու մյուսի վրա, դա արդեն վկայում է նրա սահմանափակ հնարավորությունների մասին։ Այդպիսի իրավիճակում իշխանությունը աստիճանաբար կորցնում է նախաձեռնությունը և անցնում է պաշտպանական մարտավարության։ Նման պայմաններում շատ բան կախված է ընդդիմությունից։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան վարել գրագետ, բովանդակային և կազմակերպված քարոզարշավ, ապա իշխանությունը կարող է հայտնվել քաղաքական փակուղում։ Այդ իրավիճակում իշխանությունն այլևս չի թելադրի քաղաքական օրակարգ, այլ ստիպված կլինի արձագանքել իրադարձություններին, ընդդիմության օրակարգերին։ Սկզբունքային հարց է՝ արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից և իշխանության ռեսուրսային սահմանափակումը վերածել իրական քաղաքական փոփոխության հնարավորության»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
2822:48
Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց. #CBS_News
6922:30
Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
10522:04
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7221:12
Հայկական լեռների հնագույն արվեստը. ժայռապատկերներ (տեսանյութ)
7420:42
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել
14020:21
