Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը որոշակի պայմաններով
![]() Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար որոշակի պայմաններով, այդ թվում՝ պատժամիջոցների երաշխավորված վերացման դեպքում, հաղորդում է Tasnim-ը։ «Հորմուզի նեղուցի հնարավոր վերաբացումը կախված է այնպիսի նախապայմաններից, ինչպիսիք են պատժամիջոցների երաշխավորված վերացումը, ամերիկյան [ռազմական] բազաների փակումը, [իրանական] սառեցված ակտիվների ապաշրջափակումը և դոլարից բացի այլ արժույթներով առևտրի զարգացումը», - ասվում է հայտարարության մեջ։ Թեհրանը նախկինում հայտարարել էր, որ թույլատրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը չմասնակցող որոշ երկրների նավերի անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ նեղուցը փակ չէ, բայց դրանով նավարկությունը թույլատրվում է միայն որոշակի պայմաններով։ Նա մանրամասներ չի հայտնել։ Ավելի վաղ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել էր, որ Թեհրանը քննարկում է նավթատար նավերի սահմանափակ անցման հնարավորությունը Հորմուզի նեղուցով, եթե դրանց բեռնափոխադրումները կատարվեն չինական յուանով: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախկինում որպես կամեցող երկրներից նավերի անցման պայման նշել էր ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանների վտարումը։ Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթի մոտ 20%-ը և հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների մինչև 30%-ը, այն համարվում է մոլորակի ամենակարևոր էներգետիկ զարկերակը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
