Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ.

«Ամեն ամիս մուծում եմ վարկը, բայց ապրանքը չկա»․ «Ֆուլ սայզ»-ից տուժածների բողոքի ակցիան

70
Այսօր, 17:12
«Ամեն ամիս մուծում եմ վարկը, բայց ապրանքը չկա»․ «Ֆուլ սայզ»-ից տուժածների բողոքի ակցիան

«Ֆուլ սայզ» էլեկտրոնիկայի խանութից գնումներ կատարած մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց։ Ըստ տուժած քաղաքացիների՝ 2025-ին նրանք կանխիկ և ապառիկ տարբերակով տեխնիկա են ձեռք բերել, սակայն մինչ օրս այն չեն ստացել։

««ՏիկՏոկ»-ով եմ տեսել խանութի գովազդը, 2024-ին ապառիկով տեխնիկա եմ գնել, իսկ երբ հունվարի սկզբին լսեցի, որ խանութը փակվել է, զանգեցի բանկ, որ վարկը չեղյալ համարեն, ասացին՝ չենք կարող։ Զանգեցի խանութի տնօրենին, ասաց մինչև հունվարի վերջ ապրանքը կստանաք։ Էդ հունվարի վերջը դեռ չի եղել, մինչև հիմա ապրանքը չեմ ստացել, իսկ վարկի մարումն ամեն ամիս շարունակում եմ կատարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց տուժած քաղաքացիներից մեկը։

Ըստ քաղաքացիների՝ ընկերությունը սնանկ է ճանաչվել, խանութը փակել են, դատարանը լուծարելու որոշում է կայացրել: Այսօր քաղաքացիները նամակով դիմել են Կառավարությանը։

Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ