«Նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա ես եմ». Ռուզաննա Խաչատրյան
![]() «Ինչպես գիտեք, 2018-ից առ այսօր, բազամթիվ դրվագներով Սեյրան Օհանյանը այս է տարել, այն է տարել... Ինչպես տեսնում եք՝ նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա՝ Ռուզաննա Խաչատրյանն է»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Հարցին՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում, պատասխանել է՝ միանշանակ: Հիշեցնենք՝ մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև՝ 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը»։ |

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
2822:48
Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց. #CBS_News
6922:30
Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
10522:04
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7221:12
Հայկական լեռների հնագույն արվեստը. ժայռապատկերներ (տեսանյութ)
7420:42
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել
14020:21
