«Ինչո՞ւ են «պատժել» Լևոն Տեր-Պետրոսյանին». Արեգ Սավգուլյան
59
Այսօր, 18:30
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են «պատժել» ԼՏՊ-ին։ 1. Փաստորեն Նիկոլը ինքնաճանաչման փնտրտուքներում ձանձրացել է Լուսավորիչ, Պապ թագավոր կամ Տրդատ 3-րդ կերպափոխումներից և ցանկացել է նախընտրական շրջանում վերածվել թունդ ազգային վրիժառուի ո՛չ ավել, ո՛չ պակաս Սողոմոն Թեհլիրյանի։ Բայց իր թիրախում ո՛չ թե Էրդողանն է կամ Իլհամը, այլ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 2. Հատուկ օպերացիան հաստատվել է «Ինդիկատորների բարձրագույն օրդենի» կողմից, որի պատվավոր մագիստրոս Ռոմուլոս Էլեկտրիկուսը անձամբ ատանձնել է ՀՀ 1-ին նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ռուբիլնիկը անջատելու առաքելությունը։ Կատարումը սահմանվել է «Նեմեսիս» գործողության 105-րդ տարելիցի խորհրդանշական օրը՝ մարտի 15-ին։ ԼՏՊ-ին հոսանքազրկել են և ջրազրկել, ինչը ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանական պրոցեդուրայի տարրեր է պարունակում։ Իշխանությունների այս քայլը՝ 1-ին նախագահի գրասենյակի կողմից, որակվել է որպես ուղղորդված «ստորություն» և «սադիզմ»։ 3. ԼՏՊ-ն վերջերս Հայրենիքի փրկության քաղաքական վեկտորն ուղղել էր դեպի բարերար Սամվել Կարապետյանը, ինչն էլ հանգեցրել է նրան պատժելու և մինի-գենոցիդի ենթարկելու քաղաքական որոշմանը, որի հետևում կանգնած է փողոցային շրջմոլիկների հավերժ տիրակալը՝ պատրոնդաշով և մոսին հրացանով գերզինված, ինքնահռչակ ֆիդայի՝ Նիկոլ Չաուշ-եվսկին։ Հ.Գ. Փոքրոգությունը նրա մոտ սահմաններ չի ճանաչում»: