ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել Իրանի անվտանգության մարմինների հրամանատարական կենտրոններին
![]() Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի տասնյակ կործանիչներ, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալների վրա, մի շարք հարվածներ են հասցրել «իրանական ռեժիմի» ենթակառուցվածքներին՝ Թեհրանում, Շիրազում և Թավրիզում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Թեհրանում հարվածներ են հասցվել Իրանի անվտանգության մարմիններին պատկանող հրամանատարական կենտրոններին, այդ թվում՝ հետախուզության նախարարությանը և «Բասիջին»։ Բացի այդ, հարվածներ են հասցվել ԱԹՍ-ների, բալիստիկ հրթիռների և ՀՕՊ համակարգերի պահեստավորման և արձակման համար օգտագործվող օբյեկտներին։ Շիրազում թիրախավորվել են ներքին անվտանգության ուժերի հրամանատարական կենտրոնն ու բալիստիկ հրթիռների կայանը։ Թավրիզում ոչնչացվել են իրանական ռեժիմի լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
|

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
