ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական թիրախներին
812
Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ., 13:22
![]() «Իրական խոստում 4» գործողության 57-րդ ալիքի շրջանակներում հարվածներ են հասցվել տարածաշրջանի մի շարք ռազմական թիրախների, հաղորդում է իրանական SNN-ը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի՝ «Խաթամ ալ-Անբիա»-ի մամուլի ծառայության հայտարարությանը։ Նշվում է, որ հարձակման են ենթարկվել Իսրայելի կենտրոնում գտնվող թիրախները, այդ թվում՝ հրամանատարական և հակահրթիռային պաշտպանության ենթակառուցվածքները։ Միջին հեռահարության հրթիռներով և հարձակողական ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Կատարի «Ալ Ուդեյդ» բազային, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը։ Բացի այդ, հաղորդվել է, որ մի քանի ժամ առաջ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը թևավոր հրթիռների օգնությամբ ոչնչացրել են Բահրեյնի ավիաբազաներում ԱՄՆ-ի զորքերի մարտական ինքնաթիռների անգարների մի մասը: |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
