Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ.

«Արցախի անունը տալ արգելում ես, բա սերունդներով այնտեղ ապրած մարդկանց ի՞նչ ես անելու». Արամ Գևորգյան

73
Այսօր, 01:06
«Արցախի անունը տալ արգելում ես, բա սերունդներով այնտեղ ապրած մարդկանց ի՞նչ ես անելու». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի մասին խոսելն արգելում են, անունը տալն արգելում են, հիշատակելն արգելում են։ Բա Արցախի համար զոհված տղերքին ի՞նչ եք անելու։ Բա սերունդներով Արցախում ապրած ու արարած մարդկանց ի՞նչ ես անելու, նիկոլ։ ՀՀ քաղաքացիությունը տալու ես ու հավատաս, որ գենն էլ է փոխվե՞լ։
Գիտեմ, ձեր թիմում գրագետ մարդ գրեթե չկա, դրա համար կարդացած չեն լինի ամերիկացի ականավոր սոցիալ հոգեբան Ջեք Բրեմիի 1966 թվականին նրա առաջ քաշած «Հոգեբանական ռեակտիվության տեսության» մասին։ Այդ տեսությունն ասում է. երբ մարդու ազատությունը սահմանափակվում է կամ նրան ինչ-որ բան արգելվում է, նրա մեջ առաջանում է ներքին հակազդում՝ այդ ազատությունը վերականգնելու ցանկություն։ Այդ պատճառով մարդիկ հաճախ սկսում են ավելի շատ ցանկանալ հենց այն բանը, որը փորձում են արգելել։ Որքան ուժեղ է ճնշումը կամ սահմանափակումը, այնքան մեծ կարող է լինել հակազդումը։
Գիտականորեն բացատրեցի՞, թե ինչի է պետք Արցախի հարցում մանկուրտներիդ վարած քաղաքականությունից հրաժարվել։ Գործից հանելով, անունը չտալով, ամեն կերպ արգելելով՝ 100%-անոց հակազդեցության եք արժանանալու ու դեռ չի եղել պատմության մեջ մի դեպք, որ մի բան արգելվի ու այդպես հավերժ մնա արգելված։ Անգամ դրախտում Աստծուն դա չհաջողվեց...
Գիրք կարդա, նիկոլ։ Չնայած չէ, մի կարդա, քեզ կարդացած չի սազի»։

Աղբյուրը`   Արամ Գևորգյան