ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավատորմի հիմնովին ոչնչացման մասին
![]() «Իրանական արմատական ռեժիմի նավատորմը ամբողջությամբ և հիմնովին ոչնչացվել է»,- գրել է Փենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը սոցիալական ցանցերում՝ գրառմանը կից լուսանկարով։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 30 իրանական ականապատ նավ, որոնք կարող էին օգտագործվել Հորմուզի նեղուցը փակելու համար։ Նա զգուշացրել էր, որ Իրանի կողմից «նեղուցը ականապատելու» ցանկացած փորձ կհանգեցնի ծանր հետևանքների։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում ավելի քան 100 իրանական ռազմածովային նավ է խորտակվել կամ ոչնչացվել։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն ամբողջությամբ հողին են հավասարեցրել են Խարգ կղզին, որտեղ պահվում էր իրանական բանակի կողմից օգտագործվող նավթը։ «Իրանական ռեժիմի կողմից սպառնալիքը վերացնելու մեր զանգվածային ռազմական արշավը վերջին մի քանի օրերի ընթացքում լիարժեք ուժով է գործել։ Նրանք բառացիորեն ոչնչացվել են։ Ռազմաօդային ուժերը ոչնչացվել են։ Ռազմածովային ուժերը ոչնչացվել են։ Շատ նավեր են խորտակվել», - նշել էր Թրամփը։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
