Չինաստանում բժիշկները հիվանդին 6 ժամ մոռացել են ՄՌՏ տոմոգրաֆի մեջ
![]() Չինացի բժիշկները մոռացել են հիվանդի մասին ՄՌՏ հետազոտության ժամանակ, և վերջինս 6 ժամ անցկացրել է տոմոգրաֆի մեջ։ Այս մասին հայտնել է Soho-ն։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 26-ի առավոտյան Հուաժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տոնջի հիվանդանոցում։ Հիվանդին, որի սեռը և տարիքը չեն նշվում, բժիշկները մոռացել են հերթափոխի ժամանակ։ Բժիշկները, որոնք ավարտում էին իրենց հերթափոխը, մոռացել են սարքի մեջ գտնվող բուժառուին և չեն տեղեկացրել նրա մասին իրենց գործընկերներին։ ՄՌՏ հետազոտությունն արդեն ավարտված է եղել, և բժիշկները կարծել են, որ հիվանդը տուն է գնացել։ 6 ժամ անց անձնակազմը հայտնաբերել է, որ հիվանդը դեռ սպասում է սարքից դուրս գալուն։ Դեպքի վերաբերյալ հետաքննություն է անցկացվել։ Պատասխանատու բժիշկների գործունեությունը կասեցվել է ներքին հետաքննության շրջանակներում։ Պարզվել է, որ հիվանդանոցի ռենտգենաբանական բաժանմունքի հերթապահ անձնակազմը խախտել է աշխատանքային կարգապահությունը և հերթափոխի համակարգը։ Հիվանդանոցը ներողություն է խնդրել հիվանդից։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
