«Առաջարկում ենք վերանայել նախակրթարանների տարիքային շեմը». Ժաննա Անդրեասյան
![]() «Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածությունն էապես ազդում է երեխայի հետագա արդյունքների վրա դպրոցում: Այս տրամաբանության մեջ մենք առաջարկում ենք օրենքում կատարել փոփոխություն՝ տարիքային շեմը վերանայել»,- ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձաժողովի նիստում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ այն վայրերում, որտեղ դա բնակավայրի միակ նախադպրոցական հաստատությունն է, երեխաները կունենան ավելի վաղ ընդգրկվելու հնարավորություն: «Իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք ունենք մանկապարտեզների ծանրաբեռնվածություն, սա հնարավորություն կտա, որ երեխաներն ավելի վաղ փուլում կարողանան նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել: Տարիքային 2 շեմ է առաջարկվում. ստանդարտը՝ 4-ից 6 տարեկանների համար, իսկ այն բնակավայրերում, որտեղ դա միակ նախադպրոցական ծառայությունն է, հնարավոր է 3-ից 6 տարեկանների համար նախակրթարանների գործունեության ապահովում»,- նշել է նախարարը: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
