Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Բուլղարիան և Ռումինիան կդառնան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

41
Այսօր, 16:18
Բուլղարիան և Ռումինիան կդառնան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Եվրամիության երկրները որոշում են կայացրել 2025 թվականի հունվարի 1-ից վերացնել վերահսկողությունը Բուլղարիայի և Ռումինիայի հետ ցամաքային սահմաններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
«Պատմական պահ է վերջապես ողջունել Բուլղարիային և Ռումինիային՝ որպես Շենգենյան գոտու լիիրավ անդամներ․․․ Այս քայլն օգուտ կբերի ոչ միայն Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիներին, այլև ամբողջ ԵՄ-ին», – ասել է ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերը։
Եվրամիությանն անդամակցելուց ի վեր Բուլղարիան և Ռումինիան կիրառել են Շենգենյան օրենսդրության որոշ մասեր, այդ թվում՝ արտաքին սահմանների վերահսկողության, ոստիկանության համագործակցության և Շենգենյան տեղեկատվական համակարգի կիրառման հետ կապված: