«Ասլանյանը կոնկրետ քայլերով է հանդես եկել, և ՔՊ-ն նրան հեռացնելու որոշում է կայացրել»․ Ռուստամ Բաքոյան
Արդյո՞ք Հակոբ Ասլանյանն այնպիսի հայտարարություն էր արել, որ նրան խմբակցությունից հեռացնելու անհրաժեշտություն առաջացավ։ Այս հարցի շուրջ 24TV-ի եթերում իր դիտարկումները ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Ասլանյանը որոշում էր կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը և, դիմելով խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, հորդորել էր խմբակցության անդամներից ձևավորել պատգամավորական խումբ, և հնարավորություն տալ Հովիկ Աղազարյանին՝ ներկայացնել պարզաբանումներ, Բաքոյանը նշեց․ «Դա կարծիք չէր, այլ պահանջ էր, իսկ խմբակցությունը Հովիկ Աղազարյանի վերաբերյալ ունի հստակ որոշում, այդ որոշումը բեկանման կամ քննարկման ենթակա չէ։ Եվ այդ որոշումից հետո այլ դիրքերից տարօրինակ հայտարարություններով հանդես գալը և նման վարքագիծ դրսևորելը ՔՊ-ի արժեհամակարգից դուրս է․․․ Ասլանյանը կոնկրետ քայլերով է հանդես եկել, դա արժանացել է ՔՊ-ի ուշադրությանը, և կայացվել է հստակ որոշում»։ Հարցին, թե ինչու է երեկ ուշ ժամի հապճեպ որոշում կայացվել Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու վերաբերյալ, Բաքոյանը պատասխանեց․ «Դա թիմի որոշումն է, իսկ թիմի որոշումը միշտ ճիշտ է․ որևէ հապճեպություն չեմ տեսնում դրա մեջ»։ |
«Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքին». Արշակ Կարապետյան
10517:18«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11217:12«Եթե ՀԱՊԿ անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, կարող է զրկվել ձայնի իրավունքից». Զախարովա (տեսանյութ)
10917:00Ռուսաստանն օգնել է Ասադին փախչել Սիրիայից․ #Bloomberg
22316:43«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան
11716:30«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան (լուսանկար, տեսանյութ)
13316:18