«2 տարի առաջ՝ այս օրը, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 12-ին, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը: Ադրբեջանական հատուկ ծառայությունները, բնապահպան ցուցարարների անվան տակ, փակեցին Հայաստանն Արցախին կապող միջանցքը. մի գործողություն, որը հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ փաստաթղթին: Այս քայլով, ըստ էության, սկիզբ դրվեց Արցախի դեմ լայնածավալ ագրեսիային, որի եզրափակիչ փուլը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն էին: Այս օպերացիային նախորդել էր Պրահայի անփառունակ պայմանավորվածությունները, երբ ՀՀ իշխող ուժի ղեկավարը բաց տեքստով Արցախը հռչակեց ադրբեջանական: Ո՛չ եռակողմ փաստաթղթի մասնակից ու Արցախում խաղաղապահ զորախումբ տեղակայած Ռուսաստանը, ո՛չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ կանխելու Արցախի բլոկադան, իսկ հետագայում հայերի բռնի տեղահանությունն ու Արցախի օկուպացիան: Ադրբեջանի ցեղասպան գործողություններն Արցախի նկատմամբ այդքանով չավարտվեցին: 2021-24 թվականները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և տարածքային օկուպացիայի տարիներ էին, իսկ Ադրբեջանի պահանջները որևէ ձևով չեն դադարում»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքին». Արշակ Կարապետյան
10517:18«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11217:12«Եթե ՀԱՊԿ անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, կարող է զրկվել ձայնի իրավունքից». Զախարովա (տեսանյութ)
10917:00Ռուսաստանն օգնել է Ասադին փախչել Սիրիայից․ #Bloomberg
22316:43«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան
11716:30«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան (լուսանկար, տեսանյութ)
13316:18