Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանին և Իսրայելին միավորող ռազմավարական խնդիրը Իրանին թուլացնելն է». Արմեն Պետրոսյան

56
Երեկ, 20:36
«Ադրբեջանին և Իսրայելին միավորող ռազմավարական խնդիրը Իրանին թուլացնելն է». Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաճախ ներքին կամ մեզ ոչ այնքան առնչվող գլոբալ խնդիրների վրա գերկենտրոնանալով՝ անտեսում ենք մեզ հետ կապ ունեցող շատ ավելի կարևոր զարգացումներ։
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից ընդամենը 1 օր անց Իսրայել այցելեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը, ըստ բաց աղբյուրների, հանդիպումներ է ունեցել այդ երկրի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Ինչո՞ւ էր Ադրբեջանի նախագահի ամենավստահելի անձանցից մեկը տարածաշրջանի և Իսրայելի համար այդքան կարևոր զարգացումից հետո աճապարել Երուսաղեմ. շնորհավորելո՞ւ, մի-մի թաս բան խմելո՞ւ, կարծում եմ՝ ոչ միայն...
Ադրբեջանին ու Իսրայելին միավորող կարևորագույն ռազմավարական խնդիրն ամենուր Իրանին թուլացնելն է. վստահ եմ՝ արդեն սուրճի սեղանի շուրջ քարտեզներ են թերթել...»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան