Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.

«Սննդի օբյեկտներում խախտում չլինելու մասին տեղեկությունը առևտրային գաղտնիք էր, պետին փոխեցին՝ գաղտնիք չէ»․ Բաբկեն Պիպոյան

61
Երեկ, 22:00
«Սննդի օբյեկտներում խախտում չլինելու մասին տեղեկությունը առևտրային գաղտնիք էր, պետին փոխեցին՝ գաղտնիք չէ»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի ամիս առաջ դիմել էի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով ներկայացնել հանրային սննդի օբյեկտներում իրականացված ստուգումների արդյունքները, այդ թվում՝ տնտեսվարողների ցանկը, որոնց մոտ խախտում չի հայտնաբերվել: Ստացել էի զավեշտալի պատասխան, որ խախտում չունենալու մասին տեղեկությունը առևտրային գաղտնիք է: Մինչև դատարան դիմելը վերադասության կարգով դիմել էի համակարգման գրասենյակ՝ ներկայացնելով պրոբլեմը: Պետի փոփոխություն, ու պարզվում է, որ առևտրային գաղտնիք չէ, հատկանշականն էլ այն է, որ կատարողը նույնն է: Մի պետի ժամանակ գաղտնիք է, մյուսի ժամանակ՝ ոչ: Լավին՝ լավ, դատարան դիմելու կարիք չկա: Հիմա արդեն գրասենյակին պետք է դիմել ու հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ նույն տեղեկությունը մի տեսչական մարմնի համար գաղտնիք է, մի այլ տեսչականի համար՝ ոչ: Առողջապահական տեսչականն էլ «գաղտնապահասեր» է, բայց հուսամ այս նախադեպը հաշվի առնելով՝ վերադասները աշխատել կսովորեցնեն»:

Աղբյուրը`   Բաբկեն Պիպոյան