«Կառավարությունն իր «ժուլիկական» գործելաոճին հավատարիմ՝ Գյումրիին վերաբերվող երկու որոշում ընդունեց»․ Մհեր Մելքոնյան
53
Երեկ, 23:12
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործող փաշինյանական կառավարությունը շարունակում է լկտի ու անամոթաբար անարգել ՀՀ-ի Սահմանադրությունը և օրենքները։ Առավել վտանգավոր և մտահոգիչ է, երբ իշխանության ղեկին հայտնված անձնավորությունը և նրա ղեկավարած կառավարության ներկայացուցիչները բացահայտ աշխատում են գործող ՀՀ-ի օրենսդրությունից դուրս՝ արժեզրկելով ողջ իրավական համակարգը։ Այսօր ՀՀ-ի կառավարությունն իր «ժուլիկական» գործելաոճին հավատարիմ ՝ Գյումրի համայնքին վերաբերվող երկու որոշում ընդունեց։ Առաջին որոշման համաձայն, կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց համայնքի ավագանու լիազորությունները։ Երկրորդով՝ կառավարությունը Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց: Սակայն այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին: Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական դաշտը անընդհատ փոխվում է, սակայն այդ փոփոխություններն ու նորամուծությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Այսպես կոչված «հեղափոխական» քաղաքական ուժի կողմից առաջ քաշված շատ նոր դրույթներ հակասում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Սահմանադրությանը, այլ նաև մեր երկրի կողմից ընդունված միջազգային բազմաթիվ պարտավորությունների: Ապազգային իշխանությունների որոշ օրենսդրական նորամուծությունները մեկնաբանելիս կարելի է հատուկ տերմինաբանություն օգտագործել՝ «իրավական և սահմանադրական անհեթեթություն»։ Փաշինյանական խմբակի մի շարք գործողություններ և որոշումներ վաղուց դուրս են եկել սահմանադրական շրջանակներից՝ հանգեցնելով արդարադատության ոլորտի վրա քաղաքական գործոնի ազդեցության աճին, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակի վատթարացմանն ու քաոսի տարածմանը։ Կառավարության այսօրվա կայացրած որոշումներն առաջացնում են բարոյական և իրավական հակամարտություն։ Մի կողմից՝ հստակ է, որ իշխանությունները կայանալիք արթահերթ ընտրությունների օրը հակաօրինականորեն հետաձգելով փորձելու են համոզել գյումրեցիներին, որ տոնածառով, ասֆալտով ու ֆեստիվառներով «ապագա կա», իսկ մյուս կողմից՝ այս ամենն անելու են ևս մեկ անգամ ցույց տալով, որ թքած ունեն գործող օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների վրա։ Գյումրեցիների ազատ ընտրելու իրավունքի վրա հարձակումից հետո փաշինյանական ռեժիմի դեմ ժողովրդական դիմադրությունը շատ ավելի պետք է ուժեղանա։ Այն պետք է ձեռք բերի նաև հոգևոր իմաստ։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապազգային իշխանությունը գոյատևելու հնարավորություն չունենա՝ չնայած բազմաթիվ հակահայկական ուժերի աջակցությանը։ Հ․Գ․ Այսօրվա թե՛ Շիրակի մարզպետի և թե՛ մարզպետարանի աշխատակիցների հրաժարականները ևս մեկ անգամ փաստեցին, որ փաշինյանական ռեժիմին ծառայություններ մատուցելուց հետո՝ յուրաքանչյուր բանեցված չինովնիկ նետվելու է քաղաքական աղբարկղը։ Եվ այս հարցում բացառություններ չեն լինելու»։