«Քաղաքական պատվերով մահափորձը հո պոզով-պոչով չի՞ լինում»․ Արթուր Չախոյան
135
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 00:12
Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը չի ցանկանում, որ լրատվամիջոցները լուսաբանեն ինձ վրա կատարած մահափորձի դատական նիստը։ Արդեն երկու տարի է անցել ՔՊ-ի պատվերով գիշերը 3 հոգով իմ տան շքամուտքի մոտ ինձ վրա դանակով մահափորձի դեպքից, սակայն մինչ օրս ոչ ոք չի պատժվել։ Եթե մահափորձը չլիներ ՔՊ-ի քաղաքական պատվեր, այդ ամենը շատ շուտվանից կբացահայտվեր: Մահափորձ կատարողին, որին վնասազերծել էի, ոստիկանությունը չի ձերբակալել, ազատ է թողել, հեռախոսը չի առգրավել, որ պարզեն, թե իր հետի 2 անհայտ անձինք ովքեր են եղել, ոստիկանությունը նույնիսկ բակի տեսախցիկների տեսաձայնագրությունը չի առգրավել, որ պատշաճ քննեն տեղի ունեցածը: Փոխարենը ես եմ բակի տեսախցիկների տեսաձայնագրությունը ներկայացրել, որը սակայն քրեական վարույթին ՉԵՆ կցել։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ պռո-թուրքական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իրականացրած ակցիան, որի ժամանակ ինձ վրա խմբակային հարձակվեցին, ոստիկանության աշխատակցին հարվածեցին պռո-թուրքական կուսակցության անդամը, դիմեցին փախուստի, ինձ անօրինական 3 օրով ձերբակալեցին, որի առթիվ կա դատարանի որոշում, որ ինձ անօրինական են ձերբակալել, և այդքանի հետ մեկտեղ իմ հեռախոսը առգրավել էին մոտ 10 օրով ու քրքրել էին առանձ իմ թույլտվության, իմ Facebook-յան էջ էին մտել: Եվ շինծու քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ուղարկել են դատարան, որ ինձ դատեն: Այս ամենը այն դեպքում, երբ ես ոչ մի անօրինական բան չեմ արել, ամեն ինձ տեսաձայնագրված է։ Այսինքն, ես ոչ մի անօրինական բան չեմ անում, ինձ 3 օրով ձերբակալում են ու հեռախոսս առգրավում են, իսկ ինձ վրա 3 հոգով մահափորձ են անում՝ ո՛չ հեռախոս են առգրավում, ո՛չ ձերբակալում։ Քաղաքական պատվերով մահափորձը հո պոզով-պոչով չի՞ լինում...»։