«Եթե ուզում ես Հայաստանում ծայրահեղականության էջը փակվի, հրաժարական տուր»․ Լևոն Զուրաբյան
![]() «Փաշինյանը մոգոնում է ինչ-որ նոր օրակարգ։ Ես երբեմն մտածում եմ՝ սա հոգեբանական խանգարումների արտացոլանք է»,- այս մասին «168Ժամ»-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ցեղասպանության, Արարատ-Արագած խոսույթի վերաբերյալ հայտարարություններին։ Զուրաբյանի դիտարկմամբ՝ Փաշինյանն ինքն իր հետ կռվի մեջ է։ «Էն ժամանակ ինքը «Տիգրան Մեծ» էր, «Աշոտ Երկաթ» էր, էլ չասած՝ «Հիսուս Քրիստոս», և քանի որ իր այդ բոլոր աղետաբեր պատրանքների պատճառով նա մեզ ներքաշեց պատերազմների մեջ՝ ձախողելով բոլոր բանակցությունները, հիմա ընկել է մյուս ծայրահեղության մեջ։ Փաշինյանը պայքարում է իր ներսի պահանջատերի դեմ։ Ո՞ւմ դեմ ես պայքարում, բացի քեզնից, Նիկոլ Փաշինյա՛ն, ոչ ոք չի արել այն արտահայտությունները, որ դու ես արել՝ տարածքային պահանջներ, Սևրի պայմանագիր, Արցախը Հայաստան է և վերջ․․․ Ոչ ոք նման բան չի ասել, ինչ արել ես, դու ես արել․․․ Ամբողջ ազգին ու պետությանը մեղադրում է մի բանի համար, որի համար ինքն իրեն պետք է մեղադրեր, սա արդեն շիզոֆրենիայի դրսևորում է, իր բոլոր ձախողումները թաքցնելու միտում։ Եթե ուզում ես Հայաստանում ծայրահեղականության էջը փակվի, դա քո հրաժարականն է, թող, դուրս արի, ու այդ էջը փակված կհամարվի»,- ընդգծեց քաղաքական գործիչը։ |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12