Ղազախստանը հրապարակել է AZAL ինքնաթիռի կործանման մասին զեկույցը
![]() Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) չվերթի կործանման վերաբերյալ։ Զեկույցը բաղկացած է 53 էջից։ Այն պարունակում է դեկտեմբերի 25-ի առավոտյան Embraer 190 ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները։ Ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են, այդ թվում՝ 7 ռուս: Այնուհետև երրորդ հիդրավլիկ համակարգում ճնշումն անմիջապես իջել է, իսկ հեղուկի մակարդակը դրանում իջել է մինչև 0%: Կառավարման մակերևույթների (ELEVATOR, AILERON, RUDDER) դիրքը ամրագրվել է զրոյական դիրքում և մնացել այնտեղ մինչև թռիչքի ավարտը։ Հանձնաժողովը հայտնաբերել է հիդրավլիկ համակարգերի վնաս, որը, հավանաբար, առաջացել է օդանավի բաղադրիչների մեջ արտաքին առարկաների ներթափանցմամբ: Այս վնասների հետևանքը կարող է լինել հիդրավլիկ հեղուկի/ճնշման կորուստը, ասվում է զեկույցում։ Հայտնաբերվել է նաև կայունացուցիչի շարժիչի կառավարման լարերի վնաս: Վնասի բնույթն ու ծագումը կորոշվեն հատուկ ուսումնասիրություններով և փորձաքննություններով։ Զեկույցը ներառում է նաև օդաչուների զրույցների սղագրություններ օդային երթևեկության վերահսկիչների հետ, օդանավակայանի տվյալներ և եղանակային տեղեկատվություն: Հանձնաժողովն առաջարկել է իրականացնել թռիչքների ռիսկերի գնահատում դեպի մարզեր, որտեղ գրանցվել են GPS ազդանշանի կորուստներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռը «արտաքինից խոցվել է Ռուսաստանի Գրոզնի քաղաքի մոտ և փաստացի կորցրել է կառավարումը»: Կրեմլից հայտնել են, որ երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը, ինչպես նաև Մոզդոկն ու Վլադիկավկազը, հարձակվել են ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարձակումները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ զրույցում ներողություն է խնդրել այն բանի համար, որ AZAL ինքնաթիռի ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։ ՌԴ Քննչական կոմիտեն հանձնարարել է օդանավի կործանման գործով ՀՕՊ-ի և օդային երթևեկության վերահսկիչների աշխատանքի փորձաքննություն։ AZAL-ը ավիավթարից հետո դադարեցրել է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի 11 քաղաքներ։ |

Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
170Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
151Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
169Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
149Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
169Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
112Երեկ, 14:48
