«Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ ուժեր փորձում են լարվածություն ներմուծել դրսից». ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
![]() Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ՝ երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ՝ հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները»,- նշել է դիվանագետը։ Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։ Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Եվ այդ ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծել է, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ Դիվանագետի կարծիքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ ուժեր փորձում են ներմուծել դրսից»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
«Մարզպետի համար կարևոր չէ դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը». Ոսկան Սարգսյան
7802:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8701:06Մակրոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը
10701:01«Փաստաթուղթ է պետք, հայերն այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել». Իլհամ Ալիև
10100:54«Միակ ելքը մնում է պայքարը՝ հանուն անկախության». Հրանտ Տեր-Աբրահամյան
9500:06«Ադրբեջանը մեր երկրի 60-70%-ը համարում է «Արևմտյան Ադրբեջան» և մեզ հրավիրում է դա քննարկելո՞ւ». Նիկոլ Փաշինյան
81Երեկ, 23:48