Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ.

«Փաշինյանն Atlantic Council-ում ասում է` մեզ տեսնում են, ասում են` հա, դուք հայերն եք, դե ձեր գործը նահատակվելն է». Էդմոն Մարուքյան

69
Այսօր, 01:36
«Փաշինյանն Atlantic Council-ում ասում է` մեզ տեսնում են, ասում են` հա, դուք հայերն եք, դե ձեր գործը նահատակվելն է». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Այս ուշ ժամին նստած ուղիղ եթերում լսում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ով Վաշինգթոնի Atlantic Council ուղեղային կենտրոնում կարճ խոսք ասեց ու հարցերին է պատասխանում: Հենց նոր նա ասաց, որ միջազգային կոնսենսուս կա, որ հայ ազգը նահատակ ազգ է և մոտավոր այսպես իմանում են մեր մասին ու ասում են հա, դուք հայերն եք, դե պարզ է, ձեր գործը նահատակվելն է: Ու ասում է, որ ինքը ուզում է փոխել այս ճակատագիրը:

Երկու բան․ պատասխանատու կերպով պնդում եմ, որ որևէ միջազգային կոնսենուս չկա առ այն, որ մենք նահատակ ազգ ենք և մեր բան ու գործը նահատակվելն է, մեզ նահատակ ազգ է դարձրել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020թ. սեպտեմբերի 27-ին խաղաղության պլանը մերժելով: Հիմա էլ մեզ նահատակ ազգ է դարձնելու նոյեմբերի 9-ի ֆորմատին չվերադառնալով»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան