Զինյալները գրավել են Դամասկոսից 35 կմ հարավ գտնվող Էս Սանամայն քաղաքը
![]() Սիրիայում ապստամբները գրավել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Սանամաին քաղաքը։ Այս մասին նրանք հայտնել են իրենց թելեգրամ-ալիքում։ Էս-Սանամաինը գտնվում է Դարաայի նահանգում, նրա և Դամասկոսի հարավային ծայրամասերի միջև հեռավորությունը մոտ 35 կմ է։ Թուրքամետ ահաբեկիչները պնդում են, որ գտնվում են «մայրաքաղաք Դամասկոսի հարավային դարպասից 20 կմ-ից պակաս հեռավորության վրա»։ Զինված ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ գրոհայիններն սկսել են Դամասկոսի շրջափակման գործողության «վերջնական փուլը»։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է քաղաքի արվարձաններից զինված ուժերի դուրսբերման մասին տեղեկությունը։ Գործակալությունն այս տեղեկությունն անվանել է կեղծ և մեղադրել «ահաբեկչական կազմակերպություններին» այն տարածելու մեջ՝ խաղաղ բնակչության շրջանում խուճապ և վախ սերմանելու նպատակով։ Իդլիբ նահանգը և երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
