Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր Meydan TV-ի լրագրողներին
190
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 20:18
![]() Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի աշխատակիցներին՝ լրագրողներ Այթաջ Թապդիգին, Խայալա Աղաևային, Այնուր Էլգյունյաշին, Ռամին Ջաբրայիլզադեին և Նաթիկ Ջավադլիին։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ռամին Ջաբրայիլզադեն և մի քանի այլ անձինք ձերբակալվել են Ադրբեջան ապօրինի արժույթ ներմուծելու մեղադրանքով։ Meydan TV-ն ադրբեջանական անկախ առցանց լրատվական ռեսուրս է, որի գլխավոր գրասենյակը Բեռլինում է: Հիմնադրվել է 2013 թվականին լրագրող Էմին Միլիի կողմից Բեռլինում։ Անվանման մեջ «մեյդան» բառը ադրբեջաներեն նշանակում է «հրապարակ»: Meydan TV-ն Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի գործընկերն է: |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
