Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում նորածին է մահացել

116
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 21:54
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում նորածին է մահացել

«ԱրմԼուր»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերին Շիրակի մարզի «Ախուրյանի մոր և մանկան առողջապահության կենտրոնում» նորածնի մահվան դեպք է գրանցվել։ Ահազանգած քաղաքացու խոսքով՝ հղիության ընթացքում ամեն ինչ հարթ է ընթացել, ոչ մի խնդիր չի եղել, երեխան առողջ է ծնվել, սակայն ծնվելուց հետո նկատվել է թթվածնային քաղց։ «Երեխան ծնվում է նոյեբերի 22-ին՝ 3 կգ 200 գրամ քաշով, 50 սմ հասակով. բժիշկներն ասում են, որ երեխայի հետ ամեն բան նորմալ է, ոչ մի խնդիր չկա, ունի թույլ արտահայտված թթվածնային քաղց, պետք է մի երկու ժամով տեղափոխեն կուվեզի մեջ, հետո հետ վերադարձնեն։ Այդ պահին այնտեղ լինում են քույրս ու մայրս, երեխային տանում են ու ցույց չեն տալիս։ Երբ այդ պահին հարցնում ենք՝ կա՞ ինչ-որ խնդիր երեխայի հետ, բա՝ ի՞նչ եք ուզում մեզնից, ձեր երեխան լրիվ առողջ է, ի՞նչ եք ընկել այս առողջ երեխայի հետևից։

Հարսիկս զանգում, ասում է, որ մեր առողջ երեխան կիրակի լուսադեմ՝ ժամը հինգին մահացել է։ Ես ինքս գնացել եմ հիվանդանոց, մանկաբույժին հարցնում եմ, թե պատճառը ո՞րն է երեխայի մահվան, ասում է՝ ես չգիտեմ, ես չգիտեմ ինչ եղավ, խի եղավ։ Ասում եմ՝ ի՞նչ եք արել, օգնե՞լ եք, այստե՞ղ եք եղել, մանկաբույժն էլ ասում ա՝ ես տանն եմ եղել, ես հերթապահ եմ եղել, ես տանն եմ եղել։ Ես ասում եմ՝ այսինքն դու հերթապահությունը թողել, գնացել ես տուն, երեխան էլ մնացել ա այստեղ, ինքն էլ՝ բա քույրն ա այստեղ եղել»,- հայտնել է քաղաքացին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։