Վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է
![]() Նոյեմբերի 25-ին ժամը 02։35-ի սահմաններում Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է շամփուրի վրա ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա Արսեն․ Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը և քրոջ ամուսին՝ ոմն Հայկը նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում վիճաբանել են ոմն Դաթոի և Արսեն Մ․-ի հետ և հարվածներ հասցրել միմյանց, ինչի ժամանակ Հայկը իր մոտ առկա դանակով հարվածել է Արսեն Մ․-ին: Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Վարդան Ս․-ն, ոմն Հայկը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Հայկ Մ․-ն, իսկ ոմն Դաթոն Երևանի բնակիչ 16-ամյա Դաթո Դ․-ն: Ոստիկանության Նոր Նորք բաժնի ծառայողները Հայկ Մ․-ին նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայտնաբերել և անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են, նա խոստովանել է իր կողմից կատարած հանցագործությունը: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Հայկ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
