Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
![]() Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Թ., ծնված 1960 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2003 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ժ. Ս.-ն (ծնված 2009 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1977 թ.) և Գ. Տ.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն: Փրկարարները Մ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Փրկարարները նաև տուժածներ Ռ. Մ.-ին (ծնված 1956 թ.), Վ. Ն.-ին (ծնված 2006 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենաներին: |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
