«Մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս բեռնվել հարևանների ներքին գործերով»․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանում բուռն ներքաղաքական գործընթացներ են: Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ, շատ կենսական նշանակություն, որն ապացուցման կարիք չունի: Հայաստանի մեդիա դաշտում սկսվել է «վրացագետների» բուռն արձագանքներ տեղի ունեցող իրադարձություններին: Արևմտամետները գրում են՝ փառք ազատասեր հակառուս վրաց ժողովրդին, հակառակ թևը գրում է՝ «հիմարների» հեղափոխության մասին, որը երկիրը տանում է ուկրաինացման: Ինչ ավարտ էլ, որ ունենա ներկա գործընթացը, դա վրացիների ներքին գործն է: Եվ բևեռացված տեսակետներն ուղղակի անընդունելի են և չեն բխում մեր պետական շահերից: Պահպանել առավելագույն կոռեկտ և չեզոք դիրքորոշում, սա է օրվա հրամայականը: Եվ սա վերաբերվում է նաև Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ներքաղաքական գործընթացների լուսաբանմանը ՀՀ լրատվամիջոցներում, քաղաքագիտական և վերլուծական կենտրոններում: Դա է թելադրում հայկական պետության շահը, մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս հիմա էլ բեռնվել հարևանների ներքին գործերով: Ռուսամետ կլինի վրացական իշխանությունը, թե արևմտամետ, թե այլ աշխարհաքաղաքական ուղղության, իհարկե կարևոր հանգամանք է, բայց ակտիվություն ցուցաբերել այս հարցում, նպատակահարմար չէ և անօգտակար»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30