«Թուրք-ադրբեջանական յաթաղանից բացի մեր ազգի գլխին յաթաղան է ճոճում նիկոլական իշխանությունը»․ Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Հերոսական ու պատմական 1989 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ուղիղ 35 տարի առաջ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը, համատեղ նիստում պատմական որոշում կայացրեցին, որը արդի Հայաստանի Հանրապետության կերտման հիմքը հանդիսացավ։ Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքի և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման ձգտմանը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը հռչակեցին Հայաստանի ու Արցախի վերամիավորումը։ Դեկտեմբերյան ձնառատ ու մռայլ երեկոյան երկնքում հաղթանակի աստղ ծագեց։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետի վերքերը դեռևս չամոքած, շրջափակված, առանց լույսի ու ջերմության ցուրտ ու մութ տարիներին, հայ ժողովուրդը միակամ էր․ պատմական արդարությունը պետք է վերականգնվի, միասնական հայ ժողովրդին հաղթել չի լինի։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06