Mitsubishi-ն բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին, որում եղել է 70 ուղևոր
![]() «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է․ «Նոյեմբերի 30-ն 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին: Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել են 70 ուղևորներ, որոնք, բարեխտաբար, չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը։ Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 13-ի: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավտոտրանսպորտի վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը»։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
