Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.

«Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է»․ Արա Պողոսյան

66
Այսօր, 04:06
«Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պաղոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաև ու հատկապես պետական բարձրագույն պաշտոններում նշանակումների միջոցով։
Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել՝ առանց բանակային ծառայության, դա նշանակում է ուղերձ ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել ու դա ոչ մի բացասական հետևանք չի ունենա քո ամբիցիաների վրա։
Իսկ երբ պետական ամենացածր պաշտոնից սկսած պարտադիր պայման է դառնում զինվորական ծառայության առկայությունը, այդ պարագայում նաև ծառայության նկատմամբ է փոխվում վերաբերմունքը։
Հ.Գ. Ինչպես ժողովուրդն է ասում, «ինչ ցանում ես, այն էլ հնձում ես»»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան