Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.

Թբիլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները

87
Այսօր, 09:00
Թբիլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները

Թբիլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև։
Կեսգիշերն անց հատուկջոկատայինները ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի և բիրտ ուժի կիրառմամբ փորձել են ցրել ընդդիմադիրների ցույցը։ Հեռանալաով Խորհրդարանի շենքի մոտից՝ ցուցարարները կենտրոնացել են Ռուսթավելի պողոտայում, սկսել բարիկադներ պատրաստել, սակայն ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել, սկսվել են զանգվածային ձերբակալություններ, տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։
«Կարծես թե Վրաստանը երբեք նման բան չի տեսել. այսօր հատուկ ջոկատայինները մտել են Քաշվեթիի տաճար՝ ձերբակալելու, ծեծել ցուցարարներին, իսկ առավոտյան ժամը 7-ին նույնիսկ դեղատներ են մտել»,- գրում են վրացական լրատվականները։
Այսօր երեկոյան Ռուսթավելի պողոտայում հայտարարված է բողոքի նոր ակցիա, հաղորդում է ընդդիմության հեռագրային ալիքը։

Հիշեցնեն, ընդդիմությունը ցույց էր հրավիրել այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028թ․ վերջ։