Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

«Դուք դա համարում եք սովորական բան ու ուզում եք, որ մտահո՞գ էլ չլինեմ». Հովիկ Աղազարյան

258
Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ., 20:48
«Դուք դա համարում եք սովորական բան ու ուզում եք, որ մտահո՞գ էլ չլինեմ». Հովիկ Աղազարյան

ԱԺ-ում կայացած փակ նիստից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր հղեցին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Նա խոստովանեց՝ իրեն անդրադարձ եղել է, բայց մանրամասներ տրամադրելուց խուսափեց: Նա նաև վստահեցրեց՝ իր թիմից վիրավորված չէ:

Ըստ Աղազարյանի՝ ճնշումներ չեն եղել իր նկատմամբ:

Հարցին՝ այսօր ձեզ շա՞տ հարցաքննեցին, նա պատասխանեց՝ ոչ մի հարց, ինձ հարց չեն տվել, ես չեմ պատասխանել:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչու եք այդքան մտահոգ երևում, նա պատասխանեց. «Այսինքն դուք տեղյա՞կ չեք՝ ինչ է տեղի ունենում: Տեղյակ չե՞ք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ: Այսինքն, դուք դա համարում եք սովորական բան ու ուզում եք, որ մտահո՞գ էլ չլինեմ»,- տարակուսեց Աղազարյանը:
Հաջորդ հարցին՝ սպասում եք ձեր ընկերո՞ջը, Աղազարյանը պատասխանեց՝ այո: