«Մեր մի շարք գործընկերների` պետական ծառայության մեջ լինելու պոտենցիալը սպառված չէ»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին ներկայացրելը, նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար: «Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում, որ շատ փորձառու են դարձել մեր գործընկերները երիտասարդ տարիքում: Դա բերում է հետևություն, որ մեր մի շարք գործընկերների առնվազն մեծ մասի մասին կարող ենք ասել՝ պետական ծառայության մեջ լինելու նրանց պոտենցիալն ամենևին սպառված չէ, մանավանդ մեր այսօրվա իրականության մեջ, երբ փորձառու մարդիկ անհրաժեշտ են մեր պետության հետագա զարգացման առումով»,- ասել է վարչապետը: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար. «Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար»: Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով: |
«Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքին». Արշակ Կարապետյան
10517:18«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11217:12«Եթե ՀԱՊԿ անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, կարող է զրկվել ձայնի իրավունքից». Զախարովա (տեսանյութ)
10917:00Ռուսաստանն օգնել է Ասադին փախչել Սիրիայից․ #Bloomberg
22316:43«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան
11716:30«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան (լուսանկար, տեսանյութ)
13316:18