52-ը` 502-ի դիմաց. Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
![]() Ուկրաինան ՌԴ պաշտպանության նախարարություն է վերադարձրել զոհված 52 զինվորի, RBC-ին հայտնել է ռազմական գործողությունների հարցերով ՌԴ խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։ Ռուսաստանն իր հերթին վերադարձրել է 502 ուկրաինացի զինվորի դի։ Ուկրաինայում ռազմագերիների բուժման համակարգող շտաբը երախտագիտություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ փոխանակման հարցում աջակցության համար։ Շտաբը պարզաբանել է նաև, որ մահացածների մեծ մասը՝ 397 ուկրաինացի զինվոր, բերվել են Դոնեցկի ճակատից։ Վերջին անգամ կողմերը հայտնել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակման մասին նոյեմբերի 8-ին։ Այդ ժամանակ 563 դի է տեղափոխվել Ուկրաինա, 37-ը՝ Ռուսաստան։ Նոյեմբերի 27-ին The Economist-ը հայտնել է, որ առնվազն 60000-100000 ուկրաինացի զինվոր է սպանվել 2022 թվականի փետրվարին ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո՝ հիմնվելով հետախուզական գործակալությունների, պետական պաշտոնյաների և բաց աղբյուրների տվյալների վերլուծության վրա: Եվս 400000 ուկրաինացի զինվոր, ըստ ամսագրի, չափազանց ծանր վնասվածքներ են ստացել զինծառայությունը շարունակելու համար։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
