«Քոչարյանին և Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրվեց»․ Հայկ Հովհաննիսյան
![]() Նոյեմբերի 28-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ Մարտի 1-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի խաչատուրովին։ «Լուրերի» հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է նոր մեղադրանք ներկայացվել, պարզաբանեց․ «Ներկայացվեցին Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին վերագրվող արարքի իրավական գնահատականը փոխելու մասին որոշումները։ Այդ որոշումների համաձայն՝ նշված անձանց նոր մեղադրանք է ներկայացվել 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար, որն էական վնաս է պատճառում պետության օրինական շահերին։ Այդ հոդվածը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին․ որպես ծանրացնող հանգամանք՝ դիտվում է ծանր հետևանքներ առաջացնելը։ Պատասխանատվություն է նախատեսվում 4-8 տարի ժամկետով՝ ազատազրկման ձևով․․․ Դատավարությունը կրկին վերսկսելու և մեղադրանքը փոխելու անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի կողմից ՔՕ 300․1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել»։ Հայկ հովհաննիսյանը հավելեց, որ գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց զուտ այն պատճառով, որ դատական նիստը հետաձգվեց։ |
«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
4422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
4321:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
10021:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
8820:24Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
11220:18«Հայերն այս փուլում ամբողջապես հրաժարվել են Արցախյան ազգային ազատագրական պայքարից». Արգիշտի Կիվիրյան
9720:12