Ինչո՞ւ է Արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «ՎՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։ Նախօրեին ՆԳ նախարարի եւ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրված է. «ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, եւ հաջողություններ է մաղթել, ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վ․ Մարագոսն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը եւ պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը»: Անգամ իշխանական օրենսդիրները ապշած էին այս ձեւակերպումներից՝ ի՞նչ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, եթե ԱԺ վերջին լսումների ժամանակ խոսվեց Հայաստանում հանցագործությունների, թմրամիջոցների տարածման խայտառակ չափերի մասին։ Հայաստանում ոստիկանությունը կատարելագործվել է միայն Փաշինյանի իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ճնշելու գործում: Ենթադրվում է, որ հենց դրա համար էլ Արեւմուտքն աջակցում է ոստիկանությանը»։ |
Ինչո՞ւ է Արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
1009:12Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
2309:06Թբիլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները (տեսանյութ)
3409:00«Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև». Կարեն Հեքիմյան
9003:06«Հերթական ապտակը ԵՄ-ին, և միջամտությունը՝ ՀՀ ներքին գործերին»․ Տաթևիկ Հայրապետյան
9901:36Թբիլիսիում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)
13801:18