Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հիվանդանոց տեղափոխել
![]() Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է․ հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գալ դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։ Նա տեղեկացրել է, որ իրենց հետ կանայք, երեխաներ կան։ «Երեկ երկու երեխայի տարել են հիվանդանոց, մրսել, հիվանդացել են։ Մենք էլ չգիտենք՝ ինչ անել։ Որևէ արձագանք Հայաստանից չկա։ Կցորդն էլ չի կապվել մեզ հետ։ Չգիտենք՝ ինչ անել»,- նշել է նա։ Քաղաքացին պատմել է, որ անգամ զուգարանից օգտվելու հնարավորությունից են շուտով զրկվելու, քանի որ դրա համար էլ պիտի վճարեն, սակայն արդեն գումար չունեն։ «Ու մեզ ուղղակի նյարդայնացնում է, որ հայկական կողմը հայտարարում է, թե Լարսը բաց է, խնդիր չկա։ Մեր հարազատներն էլ զանգում են, զարմանում, թե ոնց չենք հասնում, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ ճանապարհը բաց է»,- նշեց մեր զրուցակիցը։ Նա տեղեկացրեց՝ այս պահին էլ է ձյուն տեղում, և իրենց ասում են, որ եղանակային անոմալ պայմաններից ելնելով, իրենք ուղղակի պիտի սպասեն։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
