Վանաձորում թալանել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը
![]() Նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած գողության դեպք է բացահայտվել։ Այդ օրը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման համակարգերը և ջեռուցման մարտկոցները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից մեկ օր անց՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի վարչական շենքից ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների գողությունը կատարել է Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Վ․-ն։ Նույն օրը վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքն իր ծանոթներ Վանաձոր քաղաքում բնակվող «ղարաբաղցի Ռոմկան»՝ մականունը՝ «Ճուտ», Արոն, Սարոն, Տիկոն և Գեղամը նախորոք պայմանավորվելով նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հանդիպել և Գեղամի մուգ կապույտ գույնի, առանց համարանիշների ավտոմեքենայով գնացել են վերոգրյալ մշակույթի պալատ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսաներ և ջեռուցման մարտկոցներ: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
