«Միջուկային տերությունների ղեկավարները խելագարներ չեն, որ չպատկերացնեն ինքնաոչնչացման սպառնալիքը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխ-ծովակալ Թոմաս Բյուկենենը Վաշինգտոնում քննարկման ժամանակ հայտարարել է, որ չնայած այդ երկրների հետ հարաբերություններում լարվածությանը, ԱՄՆ պետք է պատրաստ լինի միջուկային ռազմավարական մրցակիցներ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ մշտական երկխոսության՝ միջուկային պատերազմ թույլ չտալու համար: Համաձայն խաղաղության ու պատերազմի հարցերն ուսումնասիրող Ստկոհլոմի ինստիտուտի 2023 թվականի տվյալի, Ռուսաստանը տնօրինում է 4,5 հազար միջուկային մարտագլխիկ, ԱՄՆ՝ 3,7 հազար: Չեմ կարծում, որ միջուկային տերությունները ղեկավարում են խելագարներ: Անշուշտ, համաշխարհային ընթացքը բախտորոշ կամ ճակատագրական շրջադարձերի կարող է բերել մանրուքն անգամ, սակայն, ես գնահատում եմ իրավիճակը այսպես ասած առկա իրողությունների ելման կետից և ըստ այդմ համարում, որ միջուկային տերությունների ղեկավարները խելագարներ չեն, որպեսզի չպատկերացնեն ինքնաոչնչացման սպառնալիքը՝ միջուկային պատերազմի դեպքում: Անշուշտ այս հանգամանքը մեզ՝ փոքր պետություններիս, կարող է միայն մխիթարել, բայց ոչ հանգստացնել: Որովհետև նրանք չեն ոչնչացնի միմյանց, բայց միմյանց հետ ռազմավարական դիմակայությունում, որ վարում են աշխարհում ազդեցության գոտիների ու ռեսուրսների համար պայքարի շրջանակում, նրանք հանգիստ կարող են ոչնչացնել «կողմնակի» ցանկացածին: Հենց այստեղ է նաև, որ շատ կարևոր է դառնում նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատանքը, և մեղմ ասած տարակուսելի է հնչում որևէ միտք կամ կոնցեպտ, որը կարող է պարունակել նրանցից որևէ մեկի հետ անգամ մոտավոր կոնֆլիկտային ռեժիմ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Թուրքական ժխտողականության մեթոդաբանական ուղեցույցի մեկնարկը տրվել է 2008-2009-ին». Արմեն Այվազյան
5004:06«ՀՀ-ն չպետք է միջամտի Աբխազիայում տեղի ունեցողին». Լևոն Սարդարյան
7503:06«Իշխանությունները չեն թողնում, որ արցախահայերի իրավունքները պաշտպանեն միջազգային գործընկերները». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
7201:30«Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հերթով կաներ այն ամենը, ինչ կատարվում է». Սևակ Հակոբյան
7500:54«Տարածաշրջանի այլ երկրներում հանրային տրանսպորտի արժեքի զգալի մասը հարկատուների հաշվին է». Դանիել Իոաննիսյան
8100:30«Արդարացումները, թե «մենք չենք ուրանում Հայոց ցեղասպանությունը», կեղծ են». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
84Երեկ, 23:54