Պատուհանով մտել են տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր
![]() Նոյեմբերի 15-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի տներից մեկի պատուհանի ճաղավանդակները կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և կատարել խոշոր չափի գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն հասցեի բնակիչ 60-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 14-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք է գործել իր տուն և այնտեղից գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ, կանացի պայուսակ, որի մեջ եղել է 2 ոսկյա մատանի, 50 լարի, 150 հազար դրամ, անձնագիր և իր Վրաստանի սոցքարտ: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցանքը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
