«Արփինե Սարգսյանն ամբողջությամբ ենթակա է լինելու Նիկոլ Փաշինյանին»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը, որը ներկայումս նախարարի տեղակալ է: Ի՞նչ է հնարավոր ասել այս նշանակման առնչությամբ: Ինչպիսի՞ փոխնախարար է Արփինե Սարգսյանը, դժվար է ասել, բայց, եթե հաշվի առնենք այն, որ նա այսպես ասած ռեֆորմների «առաջնագծում» էր, նրա գործունեության արդյունքը տպավորիչ չէ: Դրա մեղավորը այն էր, որ նա ոչ թե նախարար էր, այլ փոխնախարա՞ր: Այսինքն, խանգարում էր նախարարական լիազորությունների՞ բացակայությունը, թե՞ հենց կոնկրետ նախարարը: Եթե Արփինե Սարգսյանը փոխնախարարից դառնա նախարար, կփոխվի՞ ռեֆորմների որակ: Ինքս՝ կասկածում եմ: Կասկածում եմ բոլորովին ոչ Արփինե Սարգսյանի կոմպետենտության հանդեպ կասկածով: Նրա զուտ մասնագիտական, «ռեֆորմիստական» կոմպետենտության վերաբերյալ կարծիք հայտնելու բավարար հիմք չունեմ: Նա կարող է լինել կոմպետենտ, բայց մի շարք սուբյեկտիվ իշխանական հանգամանքների պատճառով գործել անարդյունավետ: Բայց, այդ դեպքում արդյո՞ք նախարարի պաշտոնը կփոխի պատկերը, կվերացնի բոլոր հանգամանքները: Կասկածում եմ, որովհետեւ ըստ իս, ներկայիս կառավարող մեծամասնությանը պետք չէ ռեֆորմացված ոստիկանություն: Ներկայիս մեծամասնությանը, և մասնավորապես վարչապետ Փաշինյանին պետք է առավելագույն քաղաքական ենթակայություն ունեցող ոստիկանական, ներքին գործերի համակարգ: Հանրային խիստ ցածր վարկանիշ և արտաքին շատ բարդ մարտահրավերներ ունեցող քաղաքական իշխանությանը պետք է հենց այդպիսի ներքին գործերի համակարգ: Ըստ իս, Արփինե Սարգսյանի նշանակումը պայմանավորված է հենց այդ, այլ ոչ թե ռեֆորմացիայի նկատառումով: Արփինե Սարգսյանն այդ ըստ էության սուպերնախարարության համակարգում իրեն պահելու համար ամբողջությամբ ապավինելու ու ենթակա է լինելու Նիկոլ Փաշինյանին: Կասեք, իսկ ինչո՞վ ենթակա չէր, ինչո՞վ էր ընդվզում Վահե Ղազարյանը: Սա շատ նուրբ հարց է, որի վերաբերյալ կփորձեմ խոսել առանձին: Միայն ասեմ, որ, հարցն այն չէ՝ Վահե Ղազարյանն ընդվզո՞ւմ էր, թե՞ ոչ: Հարցն այն է, որ նա ԿԱՐՈՂ էր ընդվզել, մի շարք գործոնների ու հանգամանքների բերումով: Արփինե Սարգսյանի նշանակման մյուս էական մոտիվը, ըստ իս, արևմտյան դոնորներն են: Ակնառու էր, որ նա «լեզու գտել» էր նրանց հետ: Իսկ դա այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար բավականին կարևոր հարց է՝ լրացուցիչ ֆինանսների, առավել ևս դրամաշնորհային փողերի ներգրավում, երբ կա պետական բյուջեի թերակատարում և պետական պարտքի աճ: Սարգսյանի նշանակումն իհարկե կգոհացնի դոնորներին: Եվ վերջինը, այս գրառման շրջանակում: Արփինե Սարգսյանը նշանակվել է քաղաքական բարձր պաշտոնի: Նա, ի տարբերություն Վահե Ղազարյանի, ունի հանրային սահուն ու գրագետ խոսքի կարողություն, հետևաբար կարող է լինել հանրային քաղաքական դեմք: Արփինե Սարգսյանի նշանակումն այդ իմաստով ունի նաև «քաղաքական թիմի դեմք փոխելու» նկատառում: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Խորհրդարանական ընդդիմությունը չորս տարի է՝ զբաղված է թատերական ներկայացումներով». Անի Սամսոնյան
015:36«2020թ. նոյեմբերի 9-ից հետո որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում»․ Վահե Հովհաննիսյանը՝ Արա Այվազյանին
3015:24«ԱՄՆ-ի որոշումը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր պատերազմի շեմին». Էրդողան
5615:12«Անգամ Հայաստանի դեմ առաջիկա ագրեսիվ քայլերի ուղղություններն է ասում». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
4614:24ԱՄՆ-ն ու Իսպանիան, հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով, փակել են Կիևում դեսպանատները
12014:18«Արփինե Սարգսյանն ամբողջությամբ ենթակա է լինելու Նիկոլ Փաշինյանին»․ Հակոբ Բադալյան
6214:06