Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Անգամ Հայաստանի դեմ առաջիկա ագրեսիվ քայլերի ուղղություններն է ասում». Տաթևիկ Հայրապետյան

102
Երեկ, 14:24
«Անգամ Հայաստանի դեմ առաջիկա ագրեսիվ քայլերի ուղղություններն է ասում». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վերոնշյալ փորձագետը՝ Ահմեդ Ալիլին, սերտորեն համագործակցում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ։ Այս հարցազրույցում նա ուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանը նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ, անգամ ուղղություններն է ասում: Նա նշում է, որ Հայաստանի չմասնակցելը COP29-ին Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիվ քայլերի ձեռնարկման պատճառներից մեկն է։

Երբեմն անգամ հետախուզական տվյալներ պետք չեն Ադրբեջանի հետագա գործողությունները կանխատեսելու համար։ Նրանք բաց տեքստով խոսում են իրենց ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է լսել և ժամանակին կանխել վտանգները՝ կեղծ դիսկուրսներ հորինելու և սեփական պետության Անկախության հռչակագիրը սպառնալիք համարելու փոխարեն»։