Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող խմբակցության ներսում ներթիմային գզվռտոցները շարունակվում են։ «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ պատգամավորներից ստացած տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Սիսակ Գաբրիելյանի հետ, սակայն նա մեր զանգին չպատասխանեց, Քոչարյանը՝ ևս: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Անդրանիկ Քոչարյանի և Սիսակ Գաբրիելյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Քոչարյանը թիմակիցների հետ առանձնազրույցների ժամանակ տհաճ ռեպլիկներ է թողել Սիսակ Գաբրիելյանի և Հրաչյա Հակոբյանի հասցեին ու պիտակավորել վերջիններիս: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը վատաբանել է՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ և Հրաչյա Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Քոչարյանը պետք է ապացուցի, կա՛մ պատասխան տա սուտ խոսելու համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Խորհրդարանական ընդդիմությունը չորս տարի է՝ զբաղված է թատերական ներկայացումներով». Անի Սամսոնյան
015:36«2020թ. նոյեմբերի 9-ից հետո որքա՞ն էր շոկը դիվանագիտական կորպուսում»․ Վահե Հովհաննիսյանը՝ Արա Այվազյանին
3015:24«ԱՄՆ-ի որոշումը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր պատերազմի շեմին». Էրդողան
5615:12«Անգամ Հայաստանի դեմ առաջիկա ագրեսիվ քայլերի ուղղություններն է ասում». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
4614:24ԱՄՆ-ն ու Իսպանիան, հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով, փակել են Կիևում դեսպանատները
12014:18«Արփինե Սարգսյանն ամբողջությամբ ենթակա է լինելու Նիկոլ Փաշինյանին»․ Հակոբ Բադալյան
6214:06