Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Բռնապետական համակարգերում մրցակցությունը ճնշվում է, փոխարինվում կոռուպցիայով»․ Մհեր Մելքոնյան

92
Այսօր, 01:12
«Բռնապետական համակարգերում մրցակցությունը ճնշվում է, փոխարինվում կոռուպցիայով»․ Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական համակարգի յուրաքանչյուր տեսակ ունի իր շարժիչ մեխանիզմը։

Ժողովրդավարական համակարգերի շարժիչ մեխանիզմը մրցակցությունն է՝ քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և ընդհանրապես սոցիալական:

Բռնապետական համակարգերում մրցակցությունը ճնշվում է իշխանության կողմից և անխուսափելիորեն փոխարինվում է կոռուպցիայով, որը միշտ թաքնված է կառավարման համակարգի մութ անկյուններում:

Ժողովրդավարական համակարգերում կոռուպցիան քիչ թե շատ հաջողությամբ վերահսկվում է քաղաքական մրցակցության և քաղաքացիական վերահսկողության միջոցով, իսկ բռնապետական համակարգերում, այդ մեխանիզմների միտումնավոր ոչնչացմամբ, այն ավելի ու ավելի ծաղկում է»:

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան