«ԱՄՆ-ի որոշումը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր պատերազմի շեմին». Էրդողան
![]() Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլատրել է ATACMS հրթիռներն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: «ԱՄՆ թույլտվությունը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր լայնածավալ պատերազմի շեմին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն: «Նախ մենք ոչ հավանություն ենք տալիս, ոչ էլ դատապարտում ենք այդ որոշումը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի սկզբից ի վեր մենք ասել ենք, որ դրան կարելի է վերջ տալ ոչ թե զենքի, արյան և արցունքների, այլ խաղաղ ջանքերի, բարի կամքի և դիվանագիտության միջոցով։ Այժմ պարոն Բայդենը մի քայլ է արել, որը կարելի է համարել որպես պատերազմը թեժացնելու նպատակ: Պարոն Պուտինն էլ հաստատել է միջուկային փոփոխված դոկտրինը: Այս ամենը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր լայնածավալ պատերազմի շեմին։ Հուսով ենք, որ ուկրաինական և ռուսական կողմերը կկենտրոնանան խաղաղության վրա՝ պահպանելով հանգստություն, չտրվելով սադրանքներին: Բոլորին խորհուրդ եմ տալիս գործել զգույշ»,- ասել է Էրդողանը։ |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30