Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

Օվկիանոսի մակարդակի բարձրացման տեմպերը կրկնապատկվել են

82
Այսօր, 04:06
Օվկիանոսի մակարդակի բարձրացման տեմպերը կրկնապատկվել են

Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ափամերձ համայնքների համար՝ խաթարելով նրանց կենսագործունեությունը և վնասելով ենթակառուցվածքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

«ՆԱՍԱ-ի ծովի մակարդակի գլոբալ տվյալներն այժմ հասանելի են Երկրի տեղեկատվական կենտրոնի «Ծովի մակարդակ» բաժնում, որը մշակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Պետդեպարտամենտի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ:

Կայքը տրամադրում է ծովի մակարդակի փոփոխության կանխատեսումներ մինչև 2150 թվականը ամբողջ աշխարհի համար և գնահատում է ջրհեղեղի վտանգը առափնյա հատվածի գոտում առաջիկա 30 տարիների ընթացքում: Այս կանխատեսումները հիմնված են դիտարկումների տվյալների, սառցաշերտերի և օվկիանոսների առաջադեմ մոդելների, Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի վերջին գնահատականների և այլ գիտական աղբյուրների վրա:

ՆԱՍԱ-ի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 1970-ից 2023 թվականներին ափամերձ երկրների 96%-ի մոտ գրանցվել է ծովի մակարդակի բարձրացում: Գլոբալ աճի տեմպերը արագացել են և կազմում են տարեկան մոտ 0.45 սմ: Այս տարվա սկզբին հրապարակված տվյալները ցույց են տվել, որ խաղաղօվկիանոսյան կղզիներում ծովի մակարդակը կբարձրանա առնվազն 15 սմ-ով մինչև 2050-ական թվականները»,- նշված է հաղորդագրության մեջ։