«Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում»․ Սուրեն Գրիգորյան
Այս տարի Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների և զարդարանքի համար կծախսի 549 մլն 706 հազար դրամ։ «Աշխատանքների ընթացքում կրկին թամանյանական շենքերի պատերին անցքեր են արվում։ Ամեն տարի Հանրապետության հրապարակի շենքերի պատերի վրա արվող անցքերը հետագայում ամրակայունության առումով խնդիր չի՞ առաջացնի»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարցն ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։ «Անցած տարի մենք ասացինք, որ անցքերն էականորեն ավելի քիչ են բացվելու, քանի որ պատրաստվելու են մետաղական կարկասներ, որոնց վրա են ամրացվելու սարքավորումները»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենց խոստումը կատարել են, նոր անցքեր չեն լինելու, նախորդ տարվա անցքերն են բացվելու։ Աշխատանքները կատարող կազմակերպությունը, ըստ Գրիգորյանի, մեծ պատասխանատվությամբ է մոտենում խնդրին, քաղաքապետարանը ևս հետևողական է, կարևորում են անգամ, թե ինչ նյութով են փակվում այդ անցքերը։ |
«Ազատի կացարանի վրա տեղի է ունեցել դիվերսիա, կիրառվել է «Շմել»». Մանախ (տեսանյութ)
7501:24«Նիկոլ Փաշինյանը խոսեց հոգեներգործուն դեղերի մասին, որ եթե իր դեմ ցուցմունք տան, ասի՝ դեղի տակ են». Մանախ (տեսանյութ)
7401:06«Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հաղթական շքերթը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
7500:48Իսրայելն սկսել է ռուսական զենք մատակարարել Ուկրաինային. OSINTdefender
16700:20ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կազատվեն ՀՀ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճարից
7800:12«1994-ին ՌԴ-ին միջուկային զենք փոխանցելու որոշումը հիմարություն էր». Զելենսկի (տեսանյութ)
126Երեկ, 23:37