Պաղեստինցիներն սկսել են զանգվածաբար վերադառնալ Գազայի հյուսիս
1615
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 21:21
![]() Պաղեստինցիներն սկսել են զանգվածաբար վերադառնալ Գազայի հյուսիս: Սպասվում է, որ Գազայի կենտրոնական և հարավային հատվածում գտնվող մոտ 650 հազար պաղեստինցի կվերադառնա հյուսիսում գտնվող իրենց տները: Միայն անցակետի բացման առաջին երկու ժամում վերադարձել է 200 հազար մարդ։ Իսրայելը բացել է անցակետերը այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հինգշաբթի օրը հանձնել իսրայելցի պատանդ Արբել Յեհուդին և ևս երկու պատանդի, իսկ շաբաթ օրը ևս երեք պատանդի։ Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը ժամանակային սահմանափակում է սահմանել պաղեստինցիների վերադարձը Գազայի հյուսիս իրականացնելու համար: Բնակիչներին թույլատրվում է ոտքով վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս՝ Նեցարիմ ճանապարհով և ծովի երկայնքով՝ Ռաշիդ փողոցով: |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
